News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու մեջ մեղադրվող Արաֆադ Կամրուջաման Հոսսանի գործով նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել դատարան:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Հոսսանն օգոստոսի 9-ին Թուրքիայի Հանրապետության տարածքից անցնելով գետը եւ հաղթահարելով Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ինժեներատեխնիկական արգելքները, առանց պատշաճ թույլտվության ապօրինի հատել է պահպանվող պետական սահմանը եւ շարժվել դեպի ՀՀ Արարատի մարզի Երասխ գյուղի ուղղությամբ: Այստեղ նա հայտնաբերվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից եւ բերման ենթարկվել ԱԱԾ վարչական շենք:

Հոսսանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով: Նա կալանավորված է:

Թե ինչպես էր Բանգլադեշի քաղաքացին հայտնվել Հայաստանում, NEWS.am-ին մանրամասներ են հայտնի դարձել: Նրա փաստաբան Էդուարդ Աղաջանյանի խոսքով, Հոսսանն իր նախաքննական ցուցմունքում նշել է, որ ինքը Թուրքիա էր մեկնել արտագնա աշխատանքի: Այստեղ էլ նա մոլորվել է եւ հայտնվել Հայաստանում: Հոսսանը պնդել է, թե նպատակ չի ունեցել ապօրինի հատելու ՀՀ պետական սահմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ