News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Թեքսաս նահանգից սենատոր Թեդ Քրուզը հայտարարել է, որ նոյեմբերին կայանալիք ընրություներում պատրաստվում է քվեարկել Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի օգտին: New York Times-ը հայտնել է, որ Քրուզն այդ մասին գրառում է կատարել Facebook-ի իր էջում. «Ամիսներ շարունակ մտածելուց եւ աղոթելուց հետո, հետեւելով խղճիս ձայնին՝ ես որոշել եմ, որ ընտրությունների օրը կքվեարկեմ հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփի օգտին»

Հանրապետական սենատորի հայտարարությունը շատերի համար էր անսպասելի, քանի որ Քրուզը եւ Թրամփը նախկինում բազմիցս են միմյանց կտրուկ քննադատել, որը, Թրամփի դեպքում, երբեմն նույնիսկ դուրս է եկել պարկեշտության սահմաններից:

Հիշեցնենք, որ Քրուզը հանրապետականներից առաջադրվող թեկնածուների պայքարում Թրամփի վերջին մրցակիցներից մեկն էր, որի ընթացքում շինարարական մագնատը նրան «ստախոս Թեդ» է անվանել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ