News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, որը Նյու Յրքում է գտնվում ՄԱԿ ԳՎ աշխատանքների շրջանակներում, սեպտեմբերի 25-ին կհանդիպի Հանրապետական եւ Դեմոկրատական կուսակցություններից ԱՄՆ նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփի եւ Հիլարի Քլինթոնի հետ, փոխանցում է Newsru-Իսրայելը:

Հանդիպման նախաձեռնությունը պատկանում է հանրապետական Դոնալդ Թրամփի շտաբին, որի ներկայացուցիչները դիմել են Նեթանյահուի խորհրդականներին:

Նեթանյահուն հանդիպման առաջարկին համաձայնել է միայն այն բանից հետո, երբ նրա ենթակաները հանդիպում են կազմակերպել Հիլարի Քլինթոնի հետ, որպեսզի առաջիկա ԱՄՆ նախագահական ընտրություններում չեզոք դիրքորոշում պահպանի:

Նշենք, որ Նեթանյահուի շտաբից դեռեւս հինգշաբթի էին հաղորդել, որ Իսրայելի վարչապետը պատրաստ է հանդիպելու նախագահի թեկնածուների հետ, եթե նման հրավեր ստանա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ