News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից առերեւույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապօրինի գործողության համար մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառք տալու եւ կաշառքի միջնորդություն կատարելու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ճանապարհային ոստիկանության երկու ծառայողների մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:

Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ճանապարհային ոստիկանության Երեւանի հաշվառման-քննական բաժնի վարորդական վկայականների հատկացման բաժանմունքի ծառայող Դ. Ա.-ն, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, 2016 թվականի ապրիլի 21-ին  «B» եւ «C» կարգերի վարորդական  վկայական ստանալու համար Մովսես Մ.-ից ավտոմեքենա վարելու գործնական քննություն ընդունելու ընթացքում, 7500 կգ-ից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլով գործնական քննություն ընդունելու փոխարեն Մովսես Մ.-ից գործնական քննությունն ընդունել է «B» կարգի համար նախատեսված թեթեւ մարդատար ավտոմոբիլով, սակայն համոզվելով, որ Մովսես Մ.-ն չի տիրապետում ավտոմեքենա վարելու հմտություններին, ընդհատել է քննությունը:

Կարճ ժամանակ անց, ոստիկանության նույն ծառայողը Մովսես Մ.-ին առաջարկել է նստել ավտոմեքենան եւ մեկ անգամ եւս հանձնել գործնական քննությունը: Չնայած նրան, որ վերջինս ավտոմեքենան կրկին վարել է խախտումներով, ոստիկանության ծառայողը դիտավորությամբ չի կատարել իր վրա դրված պարտականությունները եւ բացասական գնահատելու փոխարեն կազմված արձանագրությունը տվել է նույն բաժանմունքի մեկ այլ ծառայող Գ. Տ.-ին, ով Մովսես Մ.-ին վարորդական վկայական տրամադրելու շահագրգռվածությունից ելնելով,  չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, առանց որեւէ հիմքերի գործնական քննությունը գնահատել է դրական: Արդյունքում՝ ավտոմեքենա վարելու գործնական գիտելիքներ չունեցող եւ ավտոմեքենա վարելու հմտություններին չտիրապետող   Մովսես Մ.-ն նույն օրը ստացել է «B » եւ «C» կարգերի վարորդական վկայական:

Հիշյալ հանցավոր արարքները կատարելու համար ճանապարհային ոստիկանության հիշյալ ծառայողներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ