News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արջերը համարյա ամեն գիշեր մտնում են Վայոց ձորի մարզի Հորբատեղ գյուղ: NEWS.am-ի հետ զրույցում գյուղապետ Գագիկ Սանդրոսյանը նշեց, որ գյուղացիները գյուղ մտնող արջերի պատճառով մութն ընկնելուն պես վախենում են դուրս գալ փողոց:

«Ամեն օրվա մեր անհանգստությունն է: Մի քանի արջ կա, ամեն մեկն իր տերիտորիան ունի, մտնում են գոմեր, այգիներ` կենդանիներ են հոշոտում, գողանում, պտուղներ ուտում»,-ասաց գյուղապետը:

Գյուղախետի խոսքով` արջերի հաճախակի գյուղ մտնելու պատճառը հիմնականում լեռնային գյուղի մութ փողոցներն են.«Լուսավորություն չկա, մութ փողոցներ են, ոչ մի բանից չեն վախենում արջերը»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մտել է Վայոց ձորի Հորբատեղ գյուղ եւ հոշոտել է մեկ խոյ և վնասել է մյուսին, պարզվել է, որ գիշերը արջը մտել է Հորբատեղ գյուղի կենտրոնական փողոցի թիվ 15 տանը հարակից անասնագոմ, հոշոտել է 1 ոչխար, վնասել երեքին և իր հետ տարել 1 խոյ:

Տպել
Ամենաշատ