News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի ԱԳ նախկին նախարար Վլադիմիր Օգրիզկոն Ադրբեջանին «բացառել» է եվրոպական երկրների շարքից:

«Օբոզրեվատել» պարբերականին տված մեկնաբանության մեջ ուկրաինացի քաղաքական գործիչը նշել է. «Առաջ շարժվելու եւ ճգնաժամային միտումները հաղթահարելու համար Եվրոպան պետք է պատասխանի այն հարցին, թե որտեղ է սկսվում եւ ավարտվում: Եվրոպայի Անվտանգության եւ համագործակցության կազմակերպության մեջ երկրներ են մտնում, որոնք ապրում են միանգամայն այլ քաղաքակրթական տարածքում, իսկ նրանց փորձում են շրջանակների մեջ առնել, որտեղ նրանք իրենց հարմարավետ չեն զգում: Պատասխանելու համար հարցին, թե մի քանի տարի հետո ինչպիսին կլինի Եվրոպական միությունը, նախ պետք է հսկանալ՝ ինչպիսին կլինի Եվրոպան: Իմ կարծիքով՝ Եվրոպան ավարտվում է Ուկրաինայով, Բելառուսով, Մոլդովայով, Վրաստանով եւ Հայաստանով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ