News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Աղավնաձորի շուրջ մեկ շաբաթից ավելի փակված դպրոցն ու մանկապարտեզն սկսել են գործել: Մթերված խաղողի դիմաց 10 ամիս անց գումարը չստացած աղավնաձորցիները, որոնք որպես բողոքի նշան մեկ շաբաթից ավելի է իրենց երեխաներին դպրոց չէին ուղարկում` սկսել են նրանց դպրոց ուղարկել:  NEWS.am-ի հետ զրույցում աղավնաձորցիներից Սմբատ Ղազարյանը նշեց, որ Եղեգնաձորի ոստիկանապետ Մանվել Դավթյանը հանդիպել է խաղողագործներին եւ տեղեկացրել, որ սեպտեմբերի 26-ին քննարկվելու է իրենց հարցը եւ հստակ պատասխան է տրվելու, երբ գումարը կտրվի խաղողագործներին:

«Հինգշաբթի գյուղում ակցիա արեցինք, մեզ խոստացան, որ սեպտեմբերի 26-ին հստակ պատասխան կտան, թե երբ կվճարեն մեր գումարները: Այժմ սպասում ենք եւ ոստիկանապետի հետ հանդիպումից հետո մեր երեխաներին սկսեցինք դպրոց ուղարկել: Գյուղի մանկապարտեզն ու դպրոցը գործում են արդեն»,-ասաց Սմբատ Ղազարյանը:

Նշենք, որ սեպտեմբերի 19-ին աղավնաձորցիները փորձել էին փակել Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհը, իսկ սեպտեմբերի 15-ին հանդիպել էին Եղեգնաձորի մարզպետ Հարություն Սարգսյանի հետ, որն ասել էր, որ գումարի խնդիրը կլուծվի նոր կառավարության ձեւավորումից հետո:

Հիշեցնենք, որ մարզպետն ու «Վեդի ալկո» ընկերության տնօրեն Մանվել Ղազարյանը սեպտեմբերի 1-ին աղավնաձորցիներից 15 օր ժամանակ էին խնդրել, որպեսզի գործարանը կարողանա մարել 140 միլիոն դրամի պարտքը: Ընդ որում, 15 օրում խնդիրը լուծելու խոստումը տվել էր անձամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Տպել
Ամենաշատ