News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ՔԴՄ/ՔՍՄ բլոկը եւ Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը   (ԳՍԴԿ) կփորձեն ընդհանուր թեկնածու գտնել Գերմանիայի նախագահի պաշտոնի համար` փոխարինելու պետության` իր պաշտոնից հեռացող ղեկավար Յոախիմ Գաուկին:   Այդ մասին պայմանավորվել են Գերմանիայի կանցլեր եւ Քրիստոնեա-դեմոկրատական միության առաջնորդ Անգելա Մերկելը, ԳՍԴԿ-ի նախագահ Զիգմար Գաբրիելը եւ Քրիստոնյա-սոցիալիստական միության ղեկավար Հորստ Զեեհոֆերը սեպտեմբերի  11-ի հանդիպման ընթացքում, հայտնում է  Spiegel-Online-ը:

Պարբերականի տվյալների համաձայն, հանդիպման մասնակիցները որոշել են թեկնածու չառաջադրել ոչ ԳՍԴԿ-ի կազմի մեջ մտնող լայն ձախ բլոկից, ոչ Ձախերի կուսակցությունից եւ «կանաչներից», ոչ ՔԴՄ եւ «կանաչներ» բլոկից: Փորձագետները սակայն նշում են, որ Գերմանիայի նախագահի պաշտոնի համար համատեղ թեկնածուի փնտրտուքն այնուամենայնիվ բարդ կլինի: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ