News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ջերեմի Կորբինը հաղթել է բրիտանական Լեյբորիստական կուսակցության առաջնորդի վերաընտրությունում` ստանալով 61,8 տոկոս կամ 313 209 ձայն, հայտնում է BBC-ն: 

Նրա մրցակցի` նախկին լրագրող Օուեն Սմիթի օգտին քվեարկել է կուսակցության  193 229 անդամ:

Ջերեմի Կորբինն իր կուսակիցներին շնորհակալություն է հայտնել  «վստահության եւ աջակցության» համար եւ պարտված ընդդիմախոսին ասել է, որ իրենք երկուսն էլ ընդհանուր  «լեյբորիստական ընտանիքի» մաս են կազմում:

Վերաընտրություններ պահանջվել են, երբ լեյբորիստների խմբակցությունը բրիտանական խորհրդարանում  քվեարկել է իր առաջնորդին անվստահություն հայտնելու օգտին` նրան մեղադրելով, որ չափազանց թույլ է արձագանքել Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալուն: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ