News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հռոմում դատարանը լրացում է արել մանկապղծության համար դատապարտված 35-ամյա տղամարդու դատավճռում, որի համաձայն տղամարդը պետք է իր զոհի՝ 15-ամյա մարմնավաճառի համար ֆեմինիստական պրոզայի ու պոեզիայի 30 գիրք գնի, հայտնում է – BBC-ի Ռուսական ծառայությունը:

Բացի դրանից դատավոր Պաոլա դի Նիկոլայի վճռով դատապարտյալը տուժածի համար այդ թեմատիկայով երկու ֆիլմ էլ պետք է գնի: Ընդ որում դատավորը նշել է նաեւ հեղինակներին ու որոշակի ստեղծագործություններ, որոնք դատապարտյալը պետք է ձեռք բերի իր զոհի համար՝ դրանց թվում է նա «Աննա Ֆրանկի օրագիրը» ու Էմիլի Դիքինսոնի պոեզիան:

Նշում են, որ տղամարդը դատապարտվել է երկու տարով:

Այդ ցուցակում ընդգրկված գրողներից մեկը ասել է, որ ավելի լավ կլիներ այդ գրքերը հենց դատապարտյալի համար կարդալ:

Գործակալության տվյալներով Հռոմի ոստիկանությունը երեք տարի հետաքննել է այն մանկապիղծների ցանցի մասին գործը, որոնք սեռական շփումներ են ունեցել 14-15 տարեկան աղջիկների հետ Հռոմի Պարիոլի արվարձանում: Ցանցի կազմակերպիչը ինը տարվա ազատազրկման է դատապարտվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ