News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ամերիկացի հանրահայտ գրող Թրումեն Կապոտեի աճյունի մի մասը Լոս Անջելեսի աճուրդում վաճառվել է 45 հազար դոլարով, հայտնում է BBC–ի Ռուսական ծառայությունը:

Աճուրդի կազմակերպիչը Julien's Auctions աճուրդային տունն էր, որը գրողի աճյունով ճամպրուկը ստացել էր նրա ընկերոհուց՝ Ջոան Կարսոնից, որը մահացել է անցած տարի:

«Աճուրդին մասնակցել են մարդիկ Ռուսաստանից, Գերմանիայից, Չինաստանից, Հարավային Ամերիկայից ու ԱՄՆ-ից»,- պատմել է աճուրդի կազմակերպիչ Դարրեն Ժյուլյենը, որը հրաժարվել է հայտնել գնորդի անունը:

Նրա խոսքով, գրողի մահվան պահին՝ 1984 թ., նրա աճյունը կարող էր 6 հազար դոլար արժենալ: 45 հազար դոլարով վաճառքը նա ծայրաստիճան շահավետ է համարում:

Կապոտեի առավել հայտնի ստեղծագործություններից են «Նախաճաշ Թիֆանիի մոտ» նովելն ու «Սառնարյուն սպանություն» փաստագրական վեպը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ