Իրաքի արեւմուտքում պայթյունի հետեւանքով առնվազն տասնհինգ ոստիկան է զոհվել, հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Իրաքում պահպանվում է լարված իրավիճակ՝ երկրի մի մասը զավթած ԻՊ ահաբեկչական խմբավորման գործունեության կապակցությամբ: Զինյալները հարձակումներ ու ահաբեկչություն են իրականացնում, որոնց զոհերը հաճախ խաղաղ բնակիչներն են դառնում: