News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ամերիկացի պրոֆեսոր Ալլան Լիչթմենը, որը կարողացել էր ճիշտ գուշակել ԱՄՆ-ում 1984-ից ի վեր ընտրված բոլոր նախագահների հաղթանակը, կանխատեսել է Հանրապետական կուսակցությունից առաջադրված թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակը, հայտնում է The Washington Post–ը

Պարբերականի տվյալներով Լիչթմենը իր կանխատեսումները անում է «Սպիտակ տան բանալիները» կոչվող իր իսկ ստեղծած մեթոդի հիման վրա: Տվյալ մեթոդը ներառում է 13 կետ, որոնց հիման վրա հնարավոր է կանխատեսել այս կամ այն թեկնածուի հաղթանակը: Այդ կետերը ներառում են կուսակցության մեծամասնության ներկայությունը ներկայացուցիչների պալատում, երկրում տիրող տնտեսական վիճակը, թեկնածուի խարիզմատիզմը, սոցիալական ցնցումների բացակայությունը եւ այլն:

Լիչթմենի խոսքով այս տարի այդ կետերից 5-ը Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնի պարտության մասին են վկայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ