News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն սպառնացել է, որ Աֆրիկայի երկրները դուրս կգան ՄԱԿ-ի կազմից, եթե չանցկացվի Անվտանգության խորհրդի շտապ բարեփոխում, որը կընդլայնի մայրցամաքի երկրների ներկայացուցչությունն ու իրավունքները, հայտնում է News24 գործակալությունը:

ՄԱԿ ԳՎ-ից վերադառնալուց հետո մայրցամաքի ամենատարեց առաջնորդը նախազգուշացրել է,որ աֆրիկյան երկրնեը կարող են իրե՛նց կազմակերպությունը ստեղծել Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի ու այլ պետությունների հետ՝ ի հակակշիռ ԱԽ-ում գերիշխող Արեւմուտքի:

«ԱԽ ոչ բոլոր մշտական անդամներն են կոշտ դիրքորոշում զբաղեցնում: Այդպես են անում Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան ու Ամերիկան: Եթե նրանք համառեն, ապա թող հետո չդժգոհեն, երբ մենք մեր սեփական կազմակերպությունը ստեղծենք: Մենք մտադիր ենք դա անել հաջորդ սեպտեմբերին (ՄԱԿ հերթական ԳՎ-ին)»,- հայտնել է 92-ամյա Մուգաբեն, որը հայտնի է Արեւմուտքի հանդեպ իր քննադատական վերաբերմունքով:

Նա շեշտել է, որ աֆրիկյան առաջնորդները քննարկել են ՄԱԿ-ից դուրս գալու հնարավորությունը Նյու Յորքում ավարտվող ԳՎ շրջանակում: 2005-ից սկսած՝ մայրցամաքի երկրները պահանջում են ԱԽ-ում մշտական անդամի երկու տեղ տրամադրել իրենց: Մուգաբեն ՄԱԿ-ից դուրս գալու սպառնալիքը առաջին անգամ բարձրաձայնել էր անցած տարի ՀԱՀ կատարած այցելության ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Սևան քաղաքում նա ծանոթացել է Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ, ՄԱԶԾ «Կլիմայական ռիսկի դիմակայունություն Հայաստանում» ծրագրի շրջանակում…
Հարյուր հազարավոր մարդկանց մահվան վտանգ կսպառնա, եթե Իսրայելը մտնի Ռաֆահ. ՄԱԿ
Նախօրեին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է...
Պակիստանը ՄԱԿ-ին կոչ է անում վերանայել Պաղեստինի անդամակցության հայտը
Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու դիվանագիտական ​​ջանքերը զգալի խթան կստանան, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկի Պաղեստինին համաշխարհային կազմակերպության կազմում ընդունելու օգտին...
ՄԱԿ-ը կարծում է, որ մինչև 2024-ի հուլիս Պաղեստինում աղքատության մակարդակը կարող է գերազանցել 60%-ը
Այսպես, ՄԱԶԾ-ն նշում է, որ մինչև հուլիս՝ հակամարտության սրման սկզբից ի վեր, մոտ 1,86 մլն պաղեստինցի կարող է...
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում գործադիր տնօրեն Մաքքեյնը շնորհավորեց մշտական ներկայացուցիչ Համբարձումյանին պաշտոնը ստանձնելու...
«Դեպի աշխարհ առանց խոչընդոտների». Միջազգային համաժողովում ներկայացվել է ՀՀ-ում հաշմանդամության սահմանման նոր մոդելը
Ապրիլի 25-ից 26-ը Հայաստանում անցկացվել է  «Դեպի աշխարհ առանց խոչընդոտների․ հաշմանդամություն ունեցող անձանց ներառական սոցիալական...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ