News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Բրիտանիան չի ձգձգի ԵՄ-ից դուրս գալու գործընթացը, հենց պատրաստ լինի դրան, հաստատել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»

«Ես կարծում եմ՝ չափազանց կարեւոր է, որ մենք մտադիր չենք անել դա մինչեւ Սուրբ ծնունդ, ու կարծում եմ՝ մենք դեռ շատ անելիք ունենք»,- ասել է նա BBC–ին տված հարցազրույցում:

«Իսկ դրանից հետո, ինչպես արդարացիորեն նշեց վարչապետը, գործընթացը չպետք է ձգձգվի»,- հավելել է Ջոնսոնը

Ավելի վաղ Թերեզա Մեյը բազմիցս ասել էր, որ Բրիտանիան չի սկսի Brexit –ը մինչեւ տարեվերջ, որ երկրին ժամանակ է պետք պատրաստվելու համար, ու որ Լոնդոնը կգործարկի Լիսաբոնյան համաձայնագրի 50-րդ հոդվածը՝ հենց պատրաստ լինի դրան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ