News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

2001-ից սկսած ամեն տարի սեպտեմբերի 26-ին նշում են Լեզուների եվրոպական օրը, որի նպատակն է աջակցել լեզվական բազմազանությանը, աշխարհում տարբեր լեզուների դասավանդման զարգացմանը: Այդ օրը Եվրոպայի խորհուրդն է հիմնել ԵՄ աջակցությամբ Լեզուների եվրոպական տարվա ընթացքում (2001), հայտնում է Calend–ը:

Իրոք հիմա շատացել են մարդիկ, որոնք ազատ խոսում են առվազն մեկ օտար լեզվով: Օտար լեզուների տիրապետման ֆենոմենը վաղուց է ուսումնասիրվում: Ինչո՞ւ է ոմանց համար անգամ հարազատ լեզուն սովորելը դժվար, իսկ մյուսները հեշտությամբ յուրացնում են մի քանի օտար լեզուներ: Արդյոք դա քրտնաջան աշխատանքի, թե՞ ժառանգականության արդյունք է: Իհարկե տաղանդը կարեւոր է: Բայց մյուս կողմից էլ դեռ 18-19-րդ դարերում նորաձեւ էր համարվում գիտելիքներով պարծենալը, ու բարձրաշխարհի հասարակությունում ասենք ֆրանսերեն, գերմաներեն կամ լատիներեն արտահայտություններ գործածելը: Գոնե մեկ օտար լեզվի տիրապետելը նորմա էր համարվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ