News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հորդանանի թագավոր Աբդալլա 2-րդը վարչապետ Խանի Մուլկիին հանձնարարել է նոր կառավարություն ստեղծել՝ երկրում անցած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ, հայտնում է Petra պետական գործակալությունը:

Կիրակի միապետը նախ ընդունել է Մուլիի հրաժարականը, իսկ հետո հենց նրան էլ հանձնարարել է նոր կառավարություն ձեւավորել:

Հորդանանում խորհրդարանական ընտրությունները անցել են սեպտեմբերի 20-ին: Դրանց արդյունքներով՝ 130 տեղերի մեծ մասը թագավորին հավատարիմ քաղաքական գործիչներին է բաժին հասել: Իսլամիստները նախորդ արշավների բոյկոտից հետո առաջին անգամ մասնակցել են ընտրություններին ու 16 մանդատ ստացել: Մասնակցությունը չի գերազանցել 37 տոկոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ