News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄԷ-ում տաքսու վարորդը 1.7 մլն դիրհամով (մոտ 500 հազար դոլար) պորտֆելը վերադարձրել է այն սեփականատիրոջը, հայտնում է «ՌԻԱ Նոովոստին» ՝ վկայակոչելով արաբական The National պարբերականը:

Տաքսու պակիստանցի վարորդը պորտֆելը հայտնաբերել է ավտոմեքենայում այն բանից հետո, երբ Շարջիի օդանավակայանից Դուբայ է տարել հարավկորեացի գործարարին: Նա միանգամից իր գտած պորտֆելի մասին տեղեկացրել է ոստիկանությանը, որը կարողացել է գտնել սափականատիրոջը:

Իր արարքի համար տաքսու երեսունամյա վարորդը շնորհակալագիր է ստացել Շարջիի ճանապարհների ու տրանսպորտի վարչությունից ու 3 հազար դիրհամ պարգեւատրում ( 820 դոլար), որի մեկ երրորդը ստացել է տաքսու ուղեւորից ու երկու երրորդը՝ բուն վարչությունից:

Անցած տարի այդ նույն վարորդը Իրանի քաղաքացուն վերադարձրել է տաքսու մեջ թողած պորտֆելը, որի մեջ մոտ 13 հազար դոլար կար, գրում է պարբերականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ