Նյու Յորք նահանգում Էրի շրջանում երկու թեթեւաշարժիչ օդանավերի՝ Cessna 140-ի եւ Piper Cherokee-ի բախումի հետեւանքով երեք մարդ է զոհվել, հայտնել է Buffalo news թերթը:
Նշում են, որ օդաչուները պրոֆեսիոնալ չէին, սակայն առնվազն 15 տարի պարբերաբար օդանավ են վարել:
Հայտնում են, վթարի պատճառը կարող էր դառնալ թռիչքի ժամանակ «կույր գոտիների» հանդեպ օդաչուների անուշադրությունը: