News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Չինաստանում ավարտել են անապատով անցնող աշխարհի ամենաերկար մայրուղու շինարարությունը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

930 կմ երկարությամբ մայրուղին Չինաստանի հյուսիսում՝ Ներքին Մոնղոլիա ինքնավար մարզում իրար է կապում Լինհե եւ Բայգեդա կետերը: Ավտոմայրուղին իր երկարությամբ համաշխարհային ռեկորդակիր է դարձել: Նախագծում կատարված ընդհանուր ներդրումների ծավալը կազմել է 37 մլրդ յուան (5,55 մլրդ դոլար): 2015-ին սկսված մայրուղու շինարարությանը մասնակցել է 30 հազարից ավելի աշխատող:

Լինհե-Բայգեդա հատվածը Պեկին-Ուրումչի պետական նշանակության 2540 կմ երկարությամբ արագընթաց ավտոմայրուղու մի մասն է: Ճանապահը կարեւոր նշանակություն ունի Չինաստանի արեւմտյան շրջանների ռազմավարական զարգացման համար:

Ներքին Մոնղոլիա ինքնավար մարզն ունի 1,18 մլն քառ.կմ մակերեսով տարածք, որի մեծ մասը գտնվում է Մոնղոլական բարձրավանդակի վրա: Մարզի արեւմուտքում են գտնվում 5 խոշոր անապատներ՝ Բադին-Ջարան, Տեգեր, Ուլան-Բուխ, Մու-Ուս եւ Հոբի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվածի ծրագիրը (վիդեո)
Ճանապարհահատվածի կառուցումը կնպաստի նաև ապրանքաշրջանառության ավելացմանն ու տուրիզմի զարգացմանը…
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Ամենաշատ