Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Սյունիքի մարզի Բայանդուր գյուղի տարածքում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել 1994 թ. ծնված Վոլոդյա Հ.-ն։
Նա հուլիսի 20-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի մեղադրանքով: