News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը այսօր՝ սեպտեմբերի 26-ին պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք՝ Մոսկվա:

Մոսկվայում  տեղի կունենա ԵԱՏՄ եւ ԱՊՀ անդամ երկրների մրցակցային մարմինների ղեկավարների համատեղ նիստը: Այն մեր երկրի համար առանձնահատուկ է նրանով, որ այս տարվանից սկսած՝ հակամենաշնորհային մարմինների խորհուրդը   Ռուսաստանի Դաշնության փոխարեն ղեկավարում է Հայաստանը: Ա. Շաբոյանի՝ խորհրդի նախագահ ընտրվելուց հետո սա առաջին նման լայն ֆորմատով նիստն է:

Նիստի ընթացքում մրցակցային մարմինների ղեկավարները Խորհրդի նախագահին կներկայացնեն իրենց կառույցների վարույթներում գտնվող ընթացիկ եւ առավել արդիական գործերը՝ համատեղ փորձի փոխանակման նպատակով:

Ա. Շաբոյանը կներկայացնի մի քանի համատեղ հետաքրքրություն ներկայացնող գործեր՝ այդ թվում այս պահին ՏՄՊՊՀ վարույթում գտնվող էլեկտրոնային հարթակների միջոցով տաքսի ծառայություններ մատուցող ընկերությունների («Յանդեքս», «GG  տաքսի»,  «Մոբի տաքսի») վարքագծի ուսումնասիրության արդյունքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ