News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱԺ արտահերթ նիստի մեկնարկին այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն իր դժգոհությունը հայտնեց կառավարության ներկայացրած օրակարգի վերաբերյալ: Նա նշեց, որ կառավարությունը միանգամից 22 օրենք է «ճխտել» նիստի օրակարգում եւ դրանով շատ նման է նախորդ կառավարությանը:

«Կառավարությունը ցույց է տալիս, որ շատ նման է իր նախորդին, եւ դիտարկում է խորհրդարանը որպես դակող ու կամակատար մարմին»,- ասաց Լեւոն Զուրաբյանը: Իսկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ դա միայն նրա կարծիքն է, որը պատգամավորների մեծ մասը չի կիսում:

Սակայն, ՀԱԿ պատգամավորի դժգոհությանը միացավ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ասելով, որ կառավարությունը խնդիր ունի հերթական անգամ կառավարոթյունը վերաձեւելու. «Սա անհարգալից վերաբերմունք է խորհրդարանի նկատմամբ, ձեւեք ձեր կառավարությունը ում վրա ոնց ուզում եք»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ արտահերթ նիստի օրակարգն առաջարկել է կառավարությունը սեպտեմբերի 22-ի նիստում: Ինչպես հայտարարել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Առաջարկվում է քննարկել կառավարության կառուցվածքի փոփոխությունները եւ սկսել Հարկային օրենսգրքի երկրորդ ընթերցմամբ քննարկումը:

Կներկայացվեն նաեւ մի շարք օրինագծեր, որոնք բխում են միջազգային կազմակերպությունների հետ ձեռք բերված համաձայնություններից: Դրանցից մեկը թափոնների վերամշակման օրինագիծն է: Սակայն օրինագծերի հիմնական մասը կքննարկվի երկրորդ ընթերցմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ