News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ազգային Ժողովում այսօր՝ սեպտեմբերի 26-ին, արտահերթ նիստի մեկնարկին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կոչ արեց միանալ «Արդարություն Հայաստանում» ստորագրահավաքին, որը նախաձեռնել են աշխարհի մտահոգ հայերը:

«Մի քանի օր առաջ համաշխարհային մեծության հայ ազգի մշակութային գործիչները անդրադարձել են Հայաստանում տիրող իրավիճակին, հանրային եւ քաղաքական կյանքի նկատմամբ գնահատականներ են տրվել նրանց կողմից: «Արդարություն Հայաստանում» վերնագրով այս պահին ընթանում է ստորագրահավաք: Ովքեր դեռ չեն միացել` կոչ եմ անում միանալ»,-ասաց Զարուհի Փոստանջյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ արտահերթ նիստի օրակարգն առաջարկել է կառավարությունը սեպտեմբերի 22-ի նիստում: Ինչպես հայտարարել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Առաջարկվում է քննարկել կառավարության կառուցվածքի փոփոխությունները եւ սկսել Հարկային օրենսգրքի երկրորդ ընթերցմամբ քննարկումը:

Կներկայացվեն նաեւ մի շարք օրինագծեր, որոնք բխում են միջազգային կազմակերպությունների հետ ձեռք բերված համաձայնություններից: Դրանցից մեկը թափոնների վերամշակման օրինագիծն է: Սակայն օրինագծերի հիմնական մասը կքննարկվի երկրորդ ընթերցմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ