News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի խորհրդարանը սեպտեմբերի 26-ին քննարկման արագացված ռեժիմով առաջին ընթերցմամբ ընդունել է փոխնակ մայրության կարգը կարգավորող օրինագծերի փաթեթը: «Վերարտադրողական առողջության եւ մարդու վերարտադրողական իրավունքների մասին»  օրենքում, ինչպես նաեւ Քրեական օրենսգրքում նոր կանոնների խախտումների փոփոխությունների օրինագծերը ընդունվել են 108 կողմ, 1 դեմ ձայներով, հայտնում է NEWS.am-ի թղթակիցը:

Փաթեթի համաձայն՝ միայնակ օտարերկրացիներն այս կարգից չեն կարող օգտվել, բայց ընտանիք ունեցողները կարող են: Ինչ վերաբերում է արյունակցությանը, ապա ծնողներից գոնե մեկը պետք է լինի երեխայի կենսաբանական ծնողը: Սուրոգատ մոր բեղմնավորումը կարող է կատարվել նաեւ միմյանց հետ ամուսնական կապի մեջ չգտնվող մարդկանց դեպքում: Այդ դեպքում երեխայի կենսաբանական ծնողը պետք է լինի նրանցից գոնե մեկը կամ նրանցից նա, ով Հայաստանի քաղաքացի է: Դրանից զատ, չի կարելի երկու անգամից ավելի փոխնակ մայր դառնալ: Վերջապես՝ արյունակցությունն անվիճելի համարելու համար երեխան կարող է կենսաբանական ծնողներին հանձնվել միայն ԴՆԹ փորձաքննությունից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ