News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Վարչապետը կուսումնասիրի կառավարությունում գողության դեպքերը եւ եթե հայտանբերի հետեւանքները կտեսնեք։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 26-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով Կարեն Կարապետյանի «պրիմիտիվ գողությունը» դադարեցնելու կոչերին։

«Գողությունը եկել է մարդկության հետ, մարդկության հետ էլ կվերանա։ Ինչ որ մինչեւ հիմա հայտնաբերվել է, դրանք ենթարկվել են պատասխանատվության, այս բազմաթիվ քրեական գործերը նմանատիպ երեւույթներիի վրա են հիմնված։ Վարչապետը կուսումնասիրի, երբ որ կհայտնաբերվի, դրա հետեւանքները կտեսնեք, ինքը հայտարել է, կլինեն նաեւ հետեւանքեր»,-ասել է Բաղդասարյանը։

Վահրամ Բաղդասարյանը նշել է, թե Հովիկ Աբրահամյանի ժամանակ արձանագրված գողության դեպքերը բացահայտվել ու ընթացք են տրվել, կոչ է արել համբերությամբ սպասել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ