News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Վարչապետը էկոնոմիկայի նախարարի պաշտոնում ցանկանում է տեսնել բիզնեսի հետ առնչվող, բիզնես մտածողություն ունեցող անձի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն՝ անդրադառնալով Արծվիկ Մինասյանին էկոնոմիկայի նախարարությունից բնապահպանության նախարարաություն տեղափոխելու վարչապետի որոշմանը։

Վարդանյանը շեշտել է, որ իրենք վարչապետի հետ հանդիպել են եւ քննարկել այդ հարցը։

«Վարչապետի մոտեցումը հետեւյալն է՝ նոր անվանումով նախրարությունում պատկերացնում է ավելի բիզնես մտածողություն ունեցող անձ, բիզնեսի հետ առնչություն ունեցող անձ։ Իր համար շատ կարեւոր է տնտեսական բլոկի բարեփոխումները»,-ասել է Վարդանյանը։

Նա նշել է, որ վարչապետը բարձր է գնահատել Արծվիկ Մինասյանի քաղաքական հատկությունները եւ նրա հետ որեւէ խնդիր չունի։

«Ասել է՝ շատ է ուզում աշխատել պարոն Մինասյանի հետ։ Այստեղ որեւէ արտառոց բան չկա։ Վարչապետի առջեւ դրված խնդիրները մեզ համար հասկանալի են։ Պարոն Մինասյանը ամենայն հավանականությամբ կզբաղեցնի բնապահպանւթյան նախարարի պաշտոնը։ Դաշնակցության համար բացարձակ կարեւոր չէ, թե մենք քանի նախարարություն  կունենաք։  ՀՅԴ-ՀՀԿ Համաձայնագրում մեր խնդիրներն ենք ձեւակերպել։ Եթե այդ խնդիրները լուծվում են, մենք կարող ենք եւ ոչ մի նախարար չունենալ, եւ կարող ենք հինգ պորտֆել ունենալ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախումներ հրահրողներն էլ եք դուք,  պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Ախր, մենք չենք կարող անընդհատ ասել, որ դուք իշխանություն եք, երբ դուք իշխանություն չեք բնույթով, ապրումներով, վերաբերմունքով և գիտակցությամբ...
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը (ֆոտո)
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Կիրանցի դպրոցում դասադուլ է
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 25-ին, Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ էին...
Ժամը 10:00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՆԳՆ ոստիկանություն
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Այսօր առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, փակվում են...
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Գուցե իմ առաջարկն առաջին հայացքից տարօրինակ թվա, բայց մենք պետք է զարգացնենք այն գաղափարը, որ այս շարժումը Ադրբեջանի հետ…
Ամենաշատ