News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Ֆուլերթոնի ոստիկանությունը եռակի սպանության կասկածանքով երեք մարդու է ձերբակալել, որոնց թվում է անչափահաս աղջիկ: Ոստիկանները հայտարարել են, որ նա եւ տարիքով մեծ եւս երկու ամերիկացիները  տան մեջ սպանել են երկու տղամարդու եւ մի կնոջ: Այս մասին հայտնում է Americaru-ն:

Տանը, որտեղ կատարվել է դաժան սպանությունը, եղել են նաեւ երկու երեխաներ՝ 6 եւ 9 տարեկան աղջիկներ: Նրանք զանգահարել են 911 եւ ասել, որ իրենց ծնողները «մահացել են»: Իրավապահները տանը երեք դիակ են հայտնաբերել բռնության հետքերով:

Ոստիկանությունը կալանավորել է երկու մեծահասակներին եւ 17-ամյա Քեյթլին Գուդվիլ Յոսթին, որը, ինչպես պարզվել է, երկու սպանվածների՝ Քրիսթոֆեր Յոսթի եւ Ջենիֆերի Գուդվիլ Յոսթի անհետ կորած դուստրն է: Երրորդ սպանվածը՝ Ուիլյամ Բուշեն, ընտանիքի ընկերն էր:

Ոստիկանությունը պարզում է սպանության դրդապատճառը եւ կատարվածում երկու մեծահասակների մասնակցության հարցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ