«Ալյանս» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նախաձեռնել է ԱԺ պատգամավորների ստորագրահավաք զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխելու նպատակով: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է կուսակցության լրատվական ծառայությունից:
Դիմումին արդեն միացել են պատգամավորներ Էլինար Վարդանյանը, Վահե Հովհաննիսյանը, Ստեփան Մարգարյանը եւ Զարուհի Փոստանջյանը: Միանալու ցանկություն ունեցող մյուս պատգամավորներին առաջարկվում է այսօրվա ընթացքում ստորագրել ձևաթուղթը: