News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Ժամանակի ընթացքում հեռուստատեսությունը կհեղաշրջի մարդկության կյանքը: Ոչինչ չի լինի: Ո՛չ կինո, ո՛չ թատրոն, ո:չ գրքեր,ո՛չ թերթեր, միայն հեռուստատեսություն», վստահեցնում էր «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմի հերոսը: Թվում է, թե կյանքը ապացուցում է այդ պնդման իրավացիությունը՝ համենայն դեպս Հայաստանում հրատարակվող թերթերի տպաքանակը ուժեղ կրճատվել է, զանազան կայքերն ու օնլայն պարբերականները միանշանակ ավելի շատ են, քան տպագիր թերթերը: Թերթերի տպաքանակը չնայած կրճատվել է, բայցեւայնեպս դրանք իրենց կայուն ընթերցողն ունեն: Պատահական չէ, որ հենց աշխարհի տեխնիկապես ամենաառաջադեմ երկրում՝ Ճապոնիայում է տպագրվում աշխարհի խոշորագույն թերթը The Yomiuri Shimbun–ը, որի ամենօրյա առավոտյան տպաքանակը կազմում է 1 մլն, մի քանի հարյուր հազար էլ՝ երեկոյան ժամանցային հավելվածի տպաքանակը (ֆոտոռեպորտաժ):

Հայաստանի խոշորագույն ու ամենահին տպագրատանը՝ «Տիգրան Մեծում» տպագրվում է հանրապետության թերթերի ավելի քան 90 տոկոսը: Ժամանակի շունչը զգալիորեն ընդլայնել է տպագրության ընտրանին: Տպագրական գործընթացի, տպագիր ապրանքատեսակների ոլորտի առաջընթացի պլյուսների ու մինուսների մասին NEWS.am–ի ընթերցողներին պատմել է «Տիգրան Մեծ» հրատարակչության գլխավոր ինժեներ Աշոտ Գասպարյանը:

Հիմա «Տիգրան Մեծ» տպագրատունն ու հրատարակչությունը սեփականաշնորհված փակ  բաժնետիրական միություն է, որը աշխատում է մեկ համալիրում, իսկ առաջ այն Հայաստանի ԿԿ ԿԿ հրատարակչատունն էր: Հրատարակչությունը երկար պատմություն ունի: Հայաստանի խորհրդայնացումից հետո՝ 1920-ականների սկզբից սկսել է հրատարկվել «Խորհրդային Հայաստան» թերթը, Հայաստանի ԿԿ ԿԿ տպագիր մարմինը: Կարելի է ասել որ Հայաստանի ԿԿ ԿԿ հրատրակչությունը այդ օրվանից է գործում:

1979-ին հրատարակչությունն ու տպագրատունը տեղափոխվել են նոր շենք, որտեղ շարունակում են մնալ նաեւ հիմա: Սկզբում շահագործման է հանձնվել թերթի՝ այնուհետեւ նաեւ մնացած արտադրամասերը: Ինքը Աշոտ Գասպարյանը այն աշխատողներից մեկն է, որոնք բացել են առաջին տպագրական հաստոցները: Առաջին թերթը, որը տպագրվել է նոր շենքում «Կոմսոմոլեցն» էր: Տպաքանակը 40 հազար էր, ինչը «Խորհրդային Հայաստան»-ի տպաքանակից՝ 260 հազարից ավելի քան 6 անգամ քիչ էր: Կիսով չափ քիչ՝ 110 հազար,  «Ոզինի» երգիծական ամսագիր տպաքանակն էր: «Երեկոյան Երեւանի» տպաքանակը՝ 70 հազար էր:

Իր ներկա հնարավորություններով «Տիգրան Մեծ» տպագրատունը ժաամանակակից պոլիգրաֆիական արտադրություն է: Մենք տպագրում ենք հանրապետության թերթերի ու ամսագրերի ավելի քան 90 տոկոսը: Այսինքն այն ամենը, ինչ եղել է առաջ՝ գումարած գրքերի, դասագրքերի ու ալբոմների կոմերցիոն հրատարակություն: «Տիգրան Մեծ» հրատարակչատանը կարելի է տպագրել այն ամենը, ինչ առհասարակ հնարավոր է տպագրել: Եվ գնապիտակներ, եւ գովազդային ապրանքներ, պաստառներ, ամսագրեր, փափուկ փաթեթներ, այցեքարտեր:

Տեսականու ծավալով ու բազմազանությամբ այն Հայաստանի խոշորագույն տպագրատունն է: «Հսկայական ջանքեր են գործադրվել ու ոչ քիչ գումարներ ծախսվել ՝ տպագրատան սարքավորման համար: Անկախություն ձեռք բերելուց հետո մենք ստիպված էինք ինքներս գնել եւ սարքվորումները, եւ նոր նյութերը: Բայց պետք է շեշտեմ, որ հրատարակչային գործը ու պոլիգրաֆիան Հայաստանում նույնիսկ ամենավատ 90-ականներին էին զարգանում»,- փաստեց Աշոտ Գասպարյանը

Մինչդեռ նոր տեխնոլոգիաները արմատապես փոխեցին արտադրական տեխնոլոգիան:

«Համակարգչային նոր տեխնոլոգիաները ամեն ինչ փոխեցին: Մենք ձգտում էինք ժամանակի հետ համահունչ լինել ու ձեռք բերել համաշխարհային պրակտիկայի լավագույն սարքերը:

Որպես արդյունք, Տիգրան Մեծում տեղադրված Heidelberg ֆիրմայի սարքավորումը աշխարհում լավագույնն է: Չնայած այն էժան չէ»- նշեց Աշոտ Գասպարյանը:

Խելացի մեքենան աշխատում է Inpress control տեխնոլոգիայով: Այսինքն ինքնուրույն է վերահսկում որակը, այդպիսով առաջին ու վերջին պատճենները իդենտիկ են: Մեքենան ինքն է բոլոր պարամետրերով չափումներ անում: Նման անհարմարություններ, ինչպիսիք են թանաքի կաթիլներն ու հետքերը, արդեն անցյալում են մնացել

Հիմա մարդու մասնակցությունը գործընթացին նվազագույնի է հասցված: Աշխատողի բարձր որակավորումն արդեն այդքան կարեւոր չէ, որքան առաջ: Այսինքն առաջ նա պետք է իմանար բազմաթիվ հարակից բաներ՝ հասկանար գույների նրբությունները, իմանար տեխնոլոգիան, քիմիան: Այսօր արդեն այդ ամենը անհրաժեշտ չէ: Մեքենան ինքն է ամեն ինչ վերահսկում: «Մեքենան ինքն է հավելում ինչ պետք է, ինքն է քչացնում, իսկ եթե փորձում ես միջամտել, ձեռքիդ հարվածում է»- կատակում է Աշոտ Գասպարյանը:

Այն փաստարկները, որ նոր տեխնոլոգիաները, մեծամասամբ հեշտացնելով աշխատանքը, բայցեւայնպես տպագրման գործընթացը զրկել են որոշակի ռոմանտիկայից՝ գլխավոր ինժեները չի հերքում, բայցեւ չի համաձայնում: «Եթե խոսենք տեխնոլոգիական գործընթացի համի ու գույնի մասին՝ ապա առաջ մի հասարակ կոլաժը հսկայական ջանքեր էր պահանջում՝ նկարել, ռետուշ անել, լուսանկարել: Եթե համն ու գույնը դա է, ապա այդ ամենը, իհարկե, արդեն չկա: Կա համակարգիչ, ու դրանով կարող ես անել, ինչ ուզում ես: Այլ բան է, որ ինչ -որ հին տեխնոլոգիաներ վերացել են: Ինչ- որ բան այն ժամանակ ավելի գեղատեսիլ էր: Բայց կյանքն առաջ է գնում: Այսօր արդեն ոչ ոք չի գրում գրքեր պապիրուսների վրա: Ես առավել քան վստահ եմ, որ երբ Գուտենբերգը ստեղծեց առաջին տպիչ մեքենան, ձեռագիր գրքերի կողմնակիցները նույնպես հանդիմանում էին՝ ասելով որ համն ու գույնը բացակայում է: Հաստատ նրանք ասում էին՝ ահա անցան այդ ժամանակները, երբ կարելի էր ձեռքդ վերցնել հատորյակները ու վայելել ընթերցանությունը: Բայց կյանքը նույն տեղում չի կանգնում, ամեն ինչ փոխվում է: Անցյալ դարի վերջի համակարգչային տեխնոլոգիաները ամեն ինչ փոխեցին մեր ոլորտում ու տեխնոլոգիաները շարունակում են զարգանալ»:

«Մեզ վախեցնում են, որ ժամանակի ընթացքում կանհետանա տպագրական արտադրանքը՝ թողնելով միայն հեռուստատեսությունը: Դա այդպես չէ: Կլինի եւ տպագիրը, եւ թվայինը: Թերթը հնարավոր չէ ոչնչով փոխարինել: Տպագիր արտադրանք՝ թերթը, առաջին հերթին փաստաթուղթ է, ինչը չես ասի հեռուստատեսության ու ինտերնետի մասին: Նույնիսկ օրենքն ուժի մեջ չի մտնում, քանի դեռ չի տպագրվում թերթում կամ լրաբերի հատուկ թողարկման մեջ»- հիշեցրեց Աշոտ Գասպարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ