News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր եւ Վրաստանի իշխող կուսակցության ոչ պաշտոնական առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին Աբխազիայի հետ հարաբերությունները վերականգնելու ուղիներ է փնտրում՝ առաջարկելով այնտեղ ենթակառուցվածքային նախագծեր իրականացնել, փոխանցում է «Գրուզիա On-line»-ը:
«Այսօր Գանմուխուրիիում շինարարություն է սկսվում: Այնտեղ Համաներդրումների հիմնադրամի ֆինանսավորմամբ բարձր կարգի հյուրանոց կկառուցվի, իսկ հյուրանոցի ետեւում՝ բուսաբանական այգի, որը կֆինանսավորի «Քարթու» հիմնադրամը»,- այսօր Քվեմո Քարթլիի (Արեւելյան Վրաստան) շրջանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Բ. Իվանիշվիլին:
Ըստ որում՝ նա նշել է, որ բուսաբանական այգու կառուցման գաղափարն իրեն է պատկանում՝ հավելելով. «Կցանականայի առաջարկել նույնն իրականացնել նաեւ մեր աբխազ եղբայրների համար, եթե դրա համար լինի նրանց բարի կամքը, որպեսզի նաեւ բաժանարար շերտից այն կողմ կառուցվի նույն կարգի հյուրանոց, իսկ շարունակությունը լինի բուսաբանական այգին»:
Նախկին վարչապետի խոսքով՝ դրանից ստացված շահույթը կօգտագործվեր տեղական ենթակառուցվածքների զարգացման համար: «Դրանով ես կցանկանայի իմ ներդրումն ունենալ մեր հարաբերությունների վերականգնման մեջ, նաեւ որոշակի հիմք կդրվեր վերականգնման համար»,- հայտարարել է Իվանիշվիլին:
Նա նաւ նշել է, որ այդ գաղափարը աբխազական կողմին փոխանցելու փորձ է արվել: «Որքանով ինձ հայտնի է, դեռեւս չի հաջողվել այդ հարցը համաձայնեցնել, սակայն առաջարկությունն այնքան մարդասիրական եւ բարեկամական է, որ չեմ կարծում, թե դրան դրականից բացի, որեւէ այլ գնահատական կհետեւի»,- ասել է Բիձինա Իվանիշվիլին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ