News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հայաստանի համար անհրաժեշտ է Հայրենադարձության նախարարություն ստեղծել, որպեսզի ամբողջ աշխարհի հայերը հայացքը մայր հայրենիքին ուղղեն: Այս մասին սեպտեմբերի 26-ին ԱԺ նիստում հայտարարել է խորհրդարանի փոխնախագահ, Հանրապաետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ ելույթ ունենալով «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագծի քննարկմանը:

Օրինագիծը, նոր վարչապետ Կարեն Կարապետյանի առաջարկի համաձայն, նախատեսում է երեք նախարարության վերանվանում եւ մեկի վերացում:

Շարմազանովի կարծիքով՝ կարելի է վերանվանել նաեւ Սփյուռքի նախարարությունը՝ Սփյուռքի եւ հայրենադարձության նախարարության: Անվանումն ամբողջ աշխարհի հայերի համար պետք է կառավարության ազդանշան դառնա՝ տուն վերադառնալ եւ կառուցել սեփական երկրի ապագան: «Իսրայելը, որը նույնպես խոշոր սփյուռք ունի, այս ճանապարհով է գնում, եւ կարելի է ուշադրություն դարձնել նրա հաջողված փորձի վրա»,- հավելել է ԱԺ փոխխոսնակը:

Նախատեսվում է Էկոնոմիկայի նախարարությունը վերանվանել Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն, Տրանսպորտի եւ կապի նախարարությունը՝ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը՝ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարություն: Առաջարկվում է Քաղաքաշինության նախարարությունը վերակազմավորել Ճարտարապետության եւ հուշարձանների պահպանության կոմիտեի: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ