News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ադրբեջանն ու Վրաստանը հերթական անգամ համաձայնեցրել են սահմանապահ տարածքներում հաճախականությունների պաշարների օգտագործման ընթացակարգը: Այս մասին Trend-ին ասել է Ադրբեջանի հեռահաղորդակցության շուկայում գործակալության աղբյուրը:

Կողմերը GSM եւ CDMA ստանդարտի կապերի օգտագործվող ալիքների մշտադիտարկում են անցկացրել, որի արդյունքների հիման վրա համաձայնագիր է ստորագրվել:

Համաձայնագիրը նախատեսում է ռադիոհաճախական սպեկտրի օգտագործման կարգավորում եւ սահմանապահ տարածքներում ռադիոէլեկտրոնային միջոցների խանգարումների ստեղծման հավանականության նվազեցում: Համաձայնագրի համաձայն՝ կողմերը իրավահավասար հիմունքներով կօգտագործեն GSM եւ CDMA կապի հաճախականության սպեկտրը:

2016 թվականի ապրիլին համանման համաձայնագիր է ստորագրվել Ադրբեջանի եւ Իրանի միջեւ: Ադրբեջանը համաձայնագիր ունի նաեւ Ռուսաստանի հետ, որը ստորագրվել է 2010 թվականին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ