ՌԴ կառավարությունը հաստատել է Կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ տարածաշրջանային միավորված համակարգ ստեղծելու մասին Հայաստանի հետ համաձայնագիրը, համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Հաստատել ու ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայում վավերացման դնելու համար ՌԴ նախագահին տրամադրել Կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը, որը Ռուսաստանի Դաշնության ու Հայաստանի Հանրապետության միջեւ ստորագրվել է 2015 թ դեկտեմբերի 23-ին»- ասվում է որոշման մեջ: