News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը վարչապետ Կարեն Կարապետյանին կոչ է անում մշակույթի նախարար նշանակել Գագիկ Գինոսյանին։

Նա Facebook-ի իր էջում, մասնավորապես գրել է.

«Ես, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, խնդրում եմ վարչապետ Կարեն Կարապետյանին Մշակույթի նախարար նշանակել Գագիկ Գինոսյանին: Պատրաստ եմ անձամբ խնդրել, եթե հարկ լինի, աղաչել պարոն Գինոսյանին, առաջարկի դեպքում, ստանձնել այդ աշխատանքը:

Հ.Գ. Անշուշտ, ինձ նման հրապարակային առաջարկ թույլ չէի տա, եթե տարածված տեղեկություններ չլինեին առ այն, որ տիկին Պողոսյանը ցանկանում է թողնել պաշտոնը»:

Տպել
Ամենաշատ