News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2016 թ. սեպտեմբերի 24-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Գ. Մելիք-Սարգսյանի, շարունակվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակից Հրանտ Մազմանյանի պաշտպան Տանյա Հակոբյանի կողմից ՀՀ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թ. մարտի 17-ի դատավճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ դատական նիստին ներկա էին դատավարության բոլոր կողմերը՝ ամբաստանյալ Հ. Մազմանյանը, նրա պաշտպան Տ. Հակոբյանը, գործով մեղադրող Ա. Շահբազյանը, տուժող Կարեն Քյուփելյանը և վերջինիս ներկայացուցիչ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը: Ամբաստանյալ Հ. Մազմանյանի պաշտպանի կողմից ՀՀ ԱԱԾ աշխատակից Էդուարդ Նանյանին գործով որպես վկա ներգրավելու ու հարցաքննելու վերաբերյալ նախորդ դատական նիստին ներկայացված միջնորդության առնչությամբ դատական կազմի դատավոր Մ. Պապոյանը որոշ լրացուցիչ հարցեր ուղղեց Տ. Հակոբյանին:

Դատավորը նախ հստակեցրեց, թե ինչով է պայմանավորված Է. Նանյանի հարցաքննելու անհրաժեշտությունը, ապա փորձեց ճշտել, թե արդյոք ամբաստանյալը հնարավորություն չի ունեցել միջնորդությամբ նշված հարցադրումները նախաքննության ընթացքում Է. Նանյանին ուղղելու, ինչին պաշտպանը պատասխանեց, որ ամբաստանյալը զրկված չի եղել այդ հնարավորությունից: Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործում առկա է Է. Նանյանի նախաքննական ցուցմունքը և որ նրա և ամբաստանյալի միջև կատարվել է առերես հարցաքննություն, որոշեց մերժել միջնորդությունը:

Կողմերն այլ միջնորդություններ չունեին: Բողոքի քննությունը համարելով ավարտված, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Քիչ անց հրապարակված որոշմամբ դատարանը մերժեց ամբաստանյալ Հ. Մազմանյանի պաշտպան Տ. Հակոբյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը:

Հիշեցնենք, որ 2007 թվականի նոյեմբերի 1-ին «Զվարթնոց» օդանավակայանից ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ՀՀ ԱԱԾ վարչական շենք իր ավտոմեքենայով բերման է ենթարկվել Կարեն Քյուփելյանը, որտեղ մնացել է մոտ մեկ օր՝ ՀՀ ԱԱԾ օպերատիվ աշխատակից Հ. Մազմանյանի հսկողության ներքո՝ վերադաս աշխատակիցների հրահանգով: 2015 թվականի հուլիսի 14-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի (Պաշտոնեական լիազորություններն անցնելը) 1-ին մասի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել 2007 թվականի նոյեմբերի 1-ին ԱԱԾ աշխատակիցների կողմից բերման ենթարկվելու և ՀՀ ԱԱԾ վարչական շենքում ապօրինաբար մեկ օր պահելու դեպքի առթիվ:

2016 թ. մարտի 17-ին հրապարակված դատավճռով դատարանը մեղավոր ճանաչեց Մ. Մազմանյանին և քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով նրան ազատեց քրեական պատասխանատվությունից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ