News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Եվրախորհրդարանի՝ քաղաքացիական հարցերի, արդարադատության եւ ներքին գործերի հանձնաժողովը պաշտպանել է Ուկրաինային անվիզա ռեժիմ տրամադրելու մասին զեկույցը եւ մանդատ է տվել ԵՄ ինստիտուտների հետ բանակցությունների մեկնարկի համար, փոխանցում է ՈւՆԻԱՆ-ը:

Զեկույցին կողմ է քվեարկել 38 պատգամավոր, 4-ը դեմ են եղել, եւս մեկը՝ ձեռնպահ: Ուկրաինային անվիզա ռեժիմ տրամադրելու առաջարկը մերժելու մասին փոփոխություններից ոչ մեկը անհրաժեշտ քանակությամբ ձայներ չի հավաքել:

Այժմ երեք կառույցների՝ Եվրախորհրդարանի, Եվրահանձնաժողովի եւ Եվրոպական խորհրդի միջեւ կսկսվեն այսպես կոչված միջինստիտուցիոնալ բանակցություններ, որոնց նպատակն է համաձայնեցնել դիրքորոշումները վերջնական որոշումից առաջ:

Քվեարկության արդյունքները միջանկյալ են լինելու: Եվրամիության ընթացակարգերի համաձայն՝ վերջնական որոշումը ձայների պարզ մեծամասնությամբ կկայացնի Եվրախորհրդարանը: Համաձայնության դեպքում պատգամավորների որոշումը պետք է հաստատեն ԵՄ խորհրդի նախարարները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովը բացատրել է, թե ինչպես կարող է ԵՄ-ն հետ վերցնել Վրաստանի թեկնածուի կարգավիճակը
Դա տեղի է ունենում Եվրահանձնաժողովի հանձնարարականի հիման վրա, այնուհետև անդամ երկրների կողմից միաձայն ընդունված քննարկումների և որոշումների հիման վրա»...
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Եվրախորհրդարանի անդամների կարծիքով, խաղաղ ցուցարարներին լռեցնելու և ուժ կիրառելու փորձերը «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ռուսական անալոգի ընդունման գործընթացում...
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ
Վավերացման եզրափակիչ փուլերի ավարտից հետո ուժի մեջ է մտել Եվրամիության և...
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
Պետեր Ստանոն մեկնաբանել է ՌԴ որոշումը...
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
Ամենաշատ