News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հանրապետական կուսակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանին վրդովվեցնում են այն հայտարարությունները,  որ իշխանության ձայն հավաքելու բոլոր ռեսուսրները մաշված են եւ 2017-ի ընտրություններին ընդառաջ ստիպված լծվել են կառավարության ամբողջական փոփոխությանը:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ ընտրողները ոչ նախկին կառավարության անդամներին էին ճանաչում, ոչ էլ ներկա, եւ այս փոփոխությունը միտված չէ բարեփոխումների անվան տակ ընտրողի քվեն կորզելուն:

«Չեմ հասկանում այն ծրագրերը, որ սահմանադրական  բարեփոխումների հետ դրել ենք, դուք կապում եք ընտրությունների հետ, մեկը մյուսի հետ կապ չունի: Ընտրողները ոչ նախկիներին են ճանաչում, ոչ էլ ներկաներին, դա ընտրության հետ կապ չունի, դա մեր ընդհանուր հեռահար ծրագրերն են, նպատակները, նոր գործիքները, նոր բարեփոխումները…  Վարչապետը եւ կառավարությունը  ծրագիրը կներկայացնեն, կաշխատեն որից հետո կլինեն գնահատականներ: Մինչեւ ընտրություններ դուք մի մտածեք, որ կլինեն էնպիսի  բարեփոխումներ, որ դա կարող է ազդել ընտրությունների արդյունքների վրա:  Դրանք հեռանկարային ծրագրեր են»,-ասել է իշխանության ներկայացուցիչը:

Նա դժվարացել է կանխատեսել, թե հեռահար ծրագրերին միտված այս նոր կառավարությունը 2017 թվականի ընտրություններից հետո որքանով կպահպանվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ