News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության  եւ գիտության նախարարության կողմից  առաջարկ կներկայացվի «ԱՊՀ-ն իմ հայրենիքն է» միջազգային մրցույթի նախաձեռնողներին`  մրցույթն անցկացնել  «ԱՊՀ. համագործակցության 25 տարի»  խորագրով, քանի որ ԱՊՀ –ն`  անկախ պետությունների համագործակություն է եւ չի կարող ընդհանուր հայրենիք դիտարկվել: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ կրթության եւ գիտության նախարարի մամուլի քարտուղար Լուսինե  Մարգարյանը։

«Ռուսգործակցություն» գործակալության հայտարարած «ԱՊՀ-ն իմ հայրենիքն է» միջազգային մրցույթը Հայաստանում գործող 1400 հանրակրթական դպրոցներից վերաբերվում է ռուսերենով ուսուցմամբ ընդամենը 40 դասարաններում եւ դպրոցներում սովորող ազգությամբ ոչ հայ շուրջ 600 աշակերտների:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Լեւոն Մկրտչյանին չի ներկայացվել մրցույթի վերնագրի ընտրությունը, ինչպես նաեւ չի զեկուցվել մրցույթի հայտարարությունը նախարարության կայքում տեղադրելու մասին:

Կարեւորելով ԱՊՀ-ը դերը` ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից առաջարկ կներկայացվի մրցույթի նախաձեռնողներին` մրցույթն անցկացնել «ԱՊՀ. համագործակցության 25 տարի» խորագրով, քանի որ ԱՊՀ –ն` անկախ պետությունների համագործակություն է եւ չի կարող ընդհանուր հայրենիք դիտարկվել:

Տպել
Ամենաշատ