News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանական կուլիսներում մեկ շաբաթից ավել է՝ քննարկվում է ՊԵԿ-ը հարկային եւ մաքսային ծառայությունների բաժանելու մասին լուրը: Նույնիսկ նշվում էր, թե ով է լինելու մաքսային ծառայության ղեկավարը, իբր այդ պաշտոնը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցանկանում է վստահել «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանին:

Սակայն ՊԵԿ-ում եւ կառավարությունում «Ժողովուրդ» օրաթերթի բոլոր հարցումները փաստեցին, որ տարանջատման խնդիր չկա: Երեկ արդեն լուրեր տարածվեցին այն մասին, որ օրերս Հայաստան է եկել ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանի ռուսաստանաբնակ եղբայրը` Հակոբ Հովսեփյանը: Նա հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ եւ խոստացել առաջիկայում օգնել, որ ՌԴ-ից նոր ներդրումներ գան Հայաստան: Ինքը` գործարար Հակոբ Հովսեփյանը, ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների՝ խոստացել է առաջիկայում մոտ 5 միլիոն դոլարի նոր ներդրում կատարել: Ու թերեւս այդ հանդիպումից հետո է որոշվել հարկայինը եւ մաքսայինը չառանձնացնել եւ թողնել Հովհաննես Հովսեփյանի տիրապետության տակ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Այսօրվա իշխանությունների օրոք քաղաքական գործիք դարձած ու երկակի ստանդարտներ կիրառող...
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները, խոսքները մեկ արած, մի այլ կարգի գովաբանում, անգամ...
«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի
Հիմա էլ պարզվում է՝ ներքին գործերի նախարարությունը ոստիկանների նոր հանդերձանք է գնում։ 1500 ոստիկանի...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, այցելելու է «Հաղթանակ» զբոսայգի...
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում
Լուսանկարում Բագրատ Վարդանյանն է` ՔՊ-ի փորձագետը, եւ նրա կինը` ԱԺ գործավար Ինեսսա Շահնազարյանը...
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության...
Ամենաշատ