News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երբ Վերահսկիչ պալատի նախագահը հանդես է գալիս Ազգային ժողովում, մարդ զարհուրում է, բայց ես հլա չեմ տեսել, որ մեկին գնդակահարեն, կախաղան բարձրացնեն։ Օրենքի հումանիտար վերաբերմունքը այդպիսի մարդկանց նկատմամբ թողտվություն է ստեղծել, հայտարարել է հանրապետական պատգամավոր Համլետ Հարությունյանը։

«ՉԻ» - Փաստորեն պատճառը Հայաստանի օրենքներն են։ Դրանք, հասկանում եք, շատ են մարդասիրական եւ բյուջեն թալանելու համար ոչ գնդակահարություն են նախատեսում, ոչ կախաղան։ Դրա համար էլ մարդիկ գողանում են։ Հետաքրքիր է, իսկ Համլետ Հարությունյանը տեղյա՞կ է, որ մեր օրենքները, ճիշտ է, գնդակահարություն ու   կախաղան   չեն   ենթադրում, բայց բյուջեն թալանողների համար մի 10-15 տարվա ազատազրկում նախատեսում են։ Ու թարսի պես՝ իշխանության վերին օղակներից դեռ ոչ մեկին այդքան տարով չեն նստացրել։

Այնպես որ՝ խնդիրը մեր օրենքների չափազանց հումանիստական լինելը չէ։ Խնդիրն այն է, որ մեր օրենքները չեն գործում։ Տեսնես ո՞վ է դրա պատասխանատուն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
Փաշինյանը, սակայն, արդեն մեկ ամիս է խուսափում է այդ հանդիպումներից...
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացրի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
Քանի որ Ղալումյան եղբայրները եւ տավուշցի ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հեղինակություն են վայելում իրենց...
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
Այս ամենը հայտնի է, ինչպես ասվում է, ամենօրյա ռեժիմով տեսնում ենք գործողության մեջ: Բայց վերջին օրերի...
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
Ստացված ռեեստրներում առկա տվյալների համաձայն՝ փոփոխություններից 2734-ը վերաբերել են պաշտոնի...
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
Նախ՝ երեկ առավոտից Երևան մտնող ճանապարհին ոստիկանները կանգնեցրել էին բազմաթիվ բեռնատարներ...
«Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր է
Կոռուպցիան, ի գիտություն Նիկոլ Փաշինյանի, հենց սա է` պաշտոնական դիրքի չարաշահմամբ ընտանիքի...
Ամենաշատ