News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Նովոսիբիրսկի համալսարանի գիտնականների իրականացրած հետազոտությամբ պարզվել է, որ Ռուսաստանում գտնվող միգրանտները դեպրեսիայով են տառապում, քանի որ նրանց մեծ մասը ճնշված վիճակում է:

Հարցմանը մասնակցել են Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ այլ երկրների ավելի քան 2 հազար քաղաքացիներ, որոնք բնակվում են Ռուսաստանում: Նրանցից 174-ը հայտարարել է, որ տառապում են էմոցիոնալ խանգարումներով: Եվս 94-ը բողոքել է տագնապահարույց վիճակից: Հարցման 80 մասնակիցներ, պարզվել է, արդեն եղել է դեպրեսիոն վիճակում, հայտնում է Lifeը: 

Գիտնակնները նշում են, որ միգրանտների հոգեզգայական բարդ վիճակը կապված է այն հանգամանքի հետ, որ նրանք ստիպված են հայրենի տնից հեռու ապրել: Նրանք ստիպված են հարմարվել օտար մշակույթի յուրահատկությանը, սովորություններին

Հետազոտությամբ նաեւ պարզվել է, որ վատանում է ոչ միայն նրանց հոգեբանական, այլ նաեւ ֆիզիկական վիճակը: Նրանք հաճախ են հիվանդանում ինֆեկցիոն տարբեր հիվանդություններով, բողոքում են ատամների վիճակից: Նաեւ հաճախակիացել են նրանց շրջանում թոքախտով հիվանդանալու դեպքերը, հաճախ են բժշկի դիմում աշխատավայրում ստացած վնասվածքների պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ