News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԵՄ պաշտպանական քաղաքականության իրագործման գործողությունների ծրագիրը պատրաստ կլինի նոյեմբերին, եւ միության անդամ պետությունների առաջնորդները կկարողանան հաստատել այն դեկտեմբերյան գագաթնաժողովի ժամանակ: Այս մասին սեպտեմբերի 27-ին հայտնել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Բրատիսլավայում, որտեղ մասնակցելու է ԵՄ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Խոսքը ոչ թե եվրոպական բանակի ստեղծման, այլ Եվրամիության ընթացիկ 17 առաքելությունների՝ այդ թվում Միջերկրական ծովում «Սոֆիա» գործողության (միգրացիայի հսկողության նպատակով) իրականացման հարցերով գործնական միջոցառումների մասին է»,- ասել է նա:

Մոգերինին նաեւ շեշտել է, որ դրանք լրացուցիչ քայլեր են, եւ չեն փոխարինում ՆԱՏՕ-ի գործողությունները: Այսպիսով նա պատասխանել է Մեծ Բրիտանիայի քննադատությանը, որի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելլոնը ավելի վաղ այսօր հայտնել էր, որ եվրոպական բանակ կամ շտաբեր ստեղծելու ցանկացած փորձ դառնալու է Հյուսիսատլանտյան դաշինքի գործառույթների պատճենում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Ամենաշատ