News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գիտնականները պարզել են, որ Գրենլանդիայում` ձյան հաստ շերտի տակ գտնվող ամերիկյան լքված ռազմաբազան կարող է վտանգավոր լինել շրջակա միջավայրի համար, հայտնում է Informing-ը: 

Մասնագետները պատմել են, որ կլիմայական գլոբալ փոփոխությունների հետեւանքով բազայի տարածքից սկսել է ռադիոակտիվ նյութերի արտահոսք կատարվել: 

Անցյալ դարի կեսին կառուցված թունելներում ռազմատեխնիկական, գիտահետազոտական նշանակության օբյեկտներ են տեղակայված, գիտական լաբորատորիաներ, ինչպես նաեւ կինոթատրոն, եկեղեցի, խանութներ եւ հիվանդանոց, որոնք գործել են փոքրիկ միջուկային ռեակտորի շնորհիվ:  Օբյեկտը ամերիկացիների կողմից ինտենսիվորեն շահագործվել է  1959 թվականից սկսած:

Կանադայում Յորքի համալսարանի աշխատակիցների խոսքով, այն ժամանակ ոչ ոք չէր կարող ենթադրել, որ շատ տարիներ անց թափոնները մակերեւույթ կբարձրանան: 

Հնարավոր աղետի մասին հայտնի է դարձել կանադացի մասնագետների վերջերս իրականացրած հետազոտությունների շնորհիվ: Գիտնականները պնդում են, որ որոշակի ջերմաստիճանի պայմաններում թունավոր նյութերի արտանետումներ են տեղի ունենում եւ այդ գործընթացների հետեւանքները կարող են անկանխատեսելի լինել:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ