News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Պետական մեղադրողը դատարանին խնդրում է Ղազախստանի լրագրողների միության (ՂԼՄ) ղեկավար Սեյտկազի Մատաեւին, որը մեղադրվում է խարդախության եւ հարկերի վճարումից խուսափելու համար, որպես պատիժ նշանակել վեց տարվա եւ ութ ամսվա ազատազրկում` ընդհանուր ռեժիմի գաղութում` ունեցվածքի առգրավմամբ, հայտնում է «Sputnik Ղազախստան» գործակալությունը:

Մեղադրյալի աթոռին գտնվող` ՂԼՄ-ի նախագահի որդու` Ասետ Մատաեւի համար, որը գլխավորել է  «ԿազՏԱԳ» լրատվական գործակալությունը, մեղադրող կողմը խնդրում է որպես պատիժ նշանակել վեց տարվա ազատազրկում ընդհանուր ռեժիմի գաղութում` ունեցվածքի առգրավմամբ: 

«Մեղադրյալների մեղքը ամբողջ ծավալով հաստատվել է:  Վերջնականապես Սեյտկազի Մատաեւին նշանակել վեց տարվա եւ ութ ամսվա ազատազրկում ընդհանուր ռեժիմի գաղութում` ունեցվածքի առգրավմամբ եւ  հինգ տարով զրկելով ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքից:   Ասետ Մատաեւին նշանակել վեց տարվա ազատազրկում ընդհանուր ռեժիմի գաղութում», — հայտնել է դատախազ Երժան Կուրակբաեւը: 

«Դատական գործը քննվում է Աստանա քաղաքի Եսիլյան թիվ  2 դատարանում, գլխավոր դատավարությունը սկսվել է օգոստոսի 23-ին: Սեյտկազի Մատաեւը մեղադրվում է  «խարդախություն» եւ «բյուջե կազմակերպության կողմից հարկի եւ (կամ) այլ պարտադիր վճարների վճարումից խուսափում» հոդվածներով»: Նրա որդին` Ասետը մեղադրվում է «խարդախություն» հոդվածով: Սեյտկազի Մատաեւը փետրվարի 24-ից գտնվում է տնային կալանքում: Ասետ Մատաեւին տնային կալանք է նշանակվել   մարտի  28-ին: Նրանք երկուսն էլ ամբողջությամբ հերքում են բոլոր մեղադրանքները:   

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ