News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

 Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս 1-ինը, որը գահակալել է 1975-ից մինչեւ 2014 թվականներին, «Մաքուր ձեռքեր» հասարակական կազմակերպությանը 2 մլն եվրո է առաջարկել արքայադուստր Քրիստինայի դեմ ֆինանսական մեքենայությունների գործով հայցը ետ վերցնելու համար:

El Mundo-ն հրապարակել է Մադրիդի սրճարաններից մեկում  «Մաքուր ձեռքեր»-ի ղեկավարի եւ փաստաբան Վիխինյա Լոպես-Նեգրետեի զրույցի ձայնագրությունը, որը տեղի է ունեցել 2015-ի դեկտեմբերի 10-ին՝ ֆինանսական մեքենայությունների գործով դատաքննության մեկնարկից մեկ ամիս առաջ:

Խուան Կառլոս 1-ինի շրջապատից նման առաջարկներ են եղել նաեւ այն բանից հետո, երբ «Մաքուր ձեռքեր»-ի ղեկավարը «կտրուկ մերժել է» փող վերցնել:

Ֆինանսական մեքենայությունների գործով դատաքննությունը սկսվել է հունվարի 11-ին եւ ավարտվել հունիսի 22-ին: Գործով ընդհանուր թվով 17 մարդ է անցնում:

Դատախազության տվյալներով՝ «Ինստիտուտ նոոս» հասարակական կազմակերպությունը, որի ղեկավարության մեջ է մտել արքայադուստր Ինյանկա Ուրդանգարինի ամուսինը եւ նրա խախկին գործընկեր Դիեգո Տորեսը, ընդամնեը քողարկում էր  Բալեարյան կղզիներում եւ Վալենսիայում բյուջեից խոշոր գումարներ ստանալու եւ հետագայում այն մի խումբ անձանց կողմից յուրացնելու համար

Քննիչների կարծիքով՝ ինստիտուտը խոշոր չափով մեծացրել է տեղական իշխանությունների հետ կնքված զանազան մարզական միջոցառումների վերաբերյալ պայմանագրերի արժեքը, որից հետո դրամական միջոցները փոխանցվել են կոմերցիոն ընկերություններին, այդ թվում՝ Aizoon ընկերությանը: Այս ճանապարհով յուրացվել է 6 մլ եվրո:

Պաշտպանական կողմը դատարանին խնդրել է Քրիստինայի նկատմամբ կիրառել «Բոտինի դոկտրինը», որի համաձայն կասկածյալին չեն կարող պատասխանատվության ենթարկել, եթե դատախազությունը մեղադրանք չի ներկայացրել: Դատախազը ելույթ է ունեցել գործի կասեցման օգտին, քանի որ մեղադրող կողմի՝ «Մաքուր ձեռքեր» հասարակական կազմակերպության հիմնական փաստարկն այն էր, որ Քրիստինան կարող էր իմանալ ամուսնու ապօրինի գործունեության մասին: Մինչդեռ, արքայադստեր մեղավորության ուղղակի ապացույցներ չկան:

Չնայած դատախազի միջնորդությանը, դատարանը որոշել է քննել կազմակերպության հայտարարությունը, որը կարծում է, որ արքայադուստրը մասնակցել է ամուսնու ֆինանսական մեքենայություններին եւ պետք է 8 տարվա ազատազրկման դատապարտվի: Ակնկալվում է, որ դատավճիռը կընդունվի հոկտեմբերին:

Նախկինում Confidential թերթը հայտնել է, որ «Մաքուր ձեռքեր»-ն իր ղեկավարի գիտությամբ 20 մլն եվրո է շորթել արքայադստեր դեմ հայց չներկայացնելու դիմաց: Եթե կազմակերպությունը մեղադրանք չառաջադրեր, ապա արքայադուստրը ավտոմատ վկայի կարգավիճակ կստանար:

Ապրիլի 15-ին կազմակերպության ղեկավար Միգել Բերնադը ձերբակալվել է շորթման կասկածանքով: Ներկայումս գործը քննում է ազգային ոստիկանության տնտեսական եւ հարկային հանցագործությունների դեմ պայքարի ստորաբաժանումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ