News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն այսօր՝ սեպտեմբերի 27-ին, մեկնել է Միացյալ Նահանգներ եւ Կանադա` հանդիսապետելու իր կաթողիկոսական ընտրության եւ օծման 20 ամյակին նվիրված տոնակատարությունները Լոս Անջելեսի, Մոնրեալի եւ Նյու Յորքի մեջ:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի մամլո դիվանից NEWS.am-ին հայտնում են, որ թեեւ Արամ Ա կաթողիկոսի հայրապետական ծառայության 20 ամյակը լրացել է 2015 թվականին, սակայն Վեհափառ Հայրապետի խնդրանքով անցնող տարում որեւէ միջոցառում չկազմակերպվեց` հաշվի առնելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի այցերի ընթացքում նախատեսված են հանդիպումներ եւ զրույցներ երիտասարդների հետ, միջեկեղեցական հանդիպումներ, այցելություններ համայնքային կենտրոններ:

Վեհափառ Հայրապետը Անթիլիասի Մայրավանք կվերադառնա հոկտեմբերի 22-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան
Մենք ինքնության ոչնչացման գործընթացին ենք ականատես լինում, և այդ ինքնության կրողն իր բովանդակությամբ թե՛ մշակութային իմաստով, թե՛ հոգևոր իմաստով…
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Վերջում Վազգեն Սրբազանը պատգամել է հավատավոր ժողովրդին խնդրել ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ առավել...
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր...
Ամենաշատ