News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Beeline-ը եւ «Սիվիլ Արտ» մշակութային հասարակական կազմակերպությունը հայտարարում են «Հուսո առագաստ 2016» համահայկական երկրորդ փառատոնի երեւանյան գալա համերգի անցկացման մասին: Համերգը տեղի կունենա  հոկտեմբերի 1-ին ժ. 19:00-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: 

Համերգի ընթացքում, որը կամփոփի 2016 թ. փառատոնային համերգաշարը, ելույթ կունենան այս տարվա երիտասարդ տաս լավագույն երգահանները, ինչպես նաեւ ավագ սերնդի հեղինակ-կատարողներ:

«Beeline-ը շարունակում է աջակցել երիտասարդների համար նոր հեռանկարների ստեղծման եւ նրանց կյանքն ավելի լավ դարձնելուն ուղղված ծրագրերին: «Հուսո առագաստ 2016» փառատոնը բացահայտեց բազմաթիվ տաղանդավոր հեղինակ-կատարողների, ովքեր, համոզված եմ, կզարգացնեն երաժշտական այս ուղղությունը Հայաստանում: Թող որ այս փառատոնը եւ համերգը նրանց համար լինեն մեկնարկ հետագա հագեցած ստեղծագործական ճանապարհի համար», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Պետք է նշեմ, որ հեղինակային երգի եւ ընդհանուր առմամբ այս ուղղության համար տարին շատ հագեցած էր: Հույս ունեմ, որ գալա համերգը, ինչպես նաեւ հեղինակային երգին նվիրված գիրքը, որը գտնվում է ավարտական փուլում, կլինեն հիանալի լրացում իմ այս խոսքերին: Կցանկանայի նաեւ դիմել այս ժանրի բոլոր սիրահարներին, որպեսզի հնարավորության դեպքում մեզ հետ կիսեն այս փառատոնային օրը», - նշեց «Սիվիլ Արտ» մշակութային Հասարակական կազմակերպության տնօրեն Վախթանգ Հարությունյանը:

«Հուսո առագաստ 2016» հեղինակային երգի փառատոնի գալա համերգի ողջ հասույթն  ուղղվելու  է հեղինակային երգի հավաքածուի երրորդ թողարկման տպագրությանը: Գրքում կներառվեն հայ  հեղինակային երգի շուրջ 40 սիրված երգահանների ավելի քան 150 երգեր  տեքստով, ակորդներով,  ինչպես  նաեւ հեղինակի կատարման սկավառակով:

Նշենք, որ «Հուսո առագաստ» փառատոնն անցկացվում է  «Սիվիլ Արտ» մշակութային հասարակական կազմակերպության կողմից,  Beeline-ի հովանավորությամբ եւ նպատակ ունի  բացահայտել ասպարեզում նորանուն հեղինակ-կատարողների, բեմ տրամադրել եւ նպաստել նրանց ստեղծագործական առաջընթացին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ