News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կալիֆորնիայի դատարանը ԱՄՆ-ի 25-ամյա քաղաքացուն 30 տարվա ազատազրկման է դատապարտել «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններին միանալու նպատակով Սիրիա մեկնելու փորձի համար, հայտնում է Reuters-ը:

«Նա բոլորովին չի զղջում, չի դատապարտում ԻՊ-ի գործունեությունը, ուզում է մահ եւ ավեր տարածել», — CBS Los Angeles հեռուստաալիքին պատմել է դատավորը` նշելով, որ մեղադրյալը հատկապես վտանգավոր է, որովհետեւ հայտնում է, թե պատրաստ է տառապյալի մահով մեռնել: 

Քննիչները Նադեր Էլհուզաելի մոտ տեսագրություն են հայտնաբերել, որում տղամարդը 2014 թվականին հավատարմության երդում է տվել ԻՊ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիին, նշում է   International Business Times-ը:

Ամերիկացու ազգականները հերքում են նրան առաջադրված բոլոր մեղադրանքները: «Այս երկրում արդարություն չկա», — հայտնել է դատապարտվածի մայրը: Նրա հայրն իր հերթին որդուն խաղաղասեր մարդ է կոչել: 

Էլհուզաելը 2015-ին ձերբակալվել է Լոս Անջելեսի օդանավակայանում, երբ պատրաստվում էր Թուրքիա մեկնող ինքնաթիռ նստել: Այս տարվա հունիսին ամերիկացին մեղավոր է ճանաչվել բանկային խարդախության 26 դիպվածով, ինչպես նաեւ դավադրության եւ ծայրահեղական կազմակերպությանը նյութական աջակցություն տրամադրելու փորձի համար: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Ամենաշատ