News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման ENPARD եռամյա ծրագրի շրջանակում, որը մեկնարկել է 2015-ից, շուրջ 7,6 մլն եվրո է ներդրվել, որի շրջանակում ստեղծվել են գյուղատնտեսական կոոպերատիվներ, ինչը մեծ հաջողություն է գյուղացու համար: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Եվրոպական հարեւանության գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման (ENPARD) ծրագրի գործընկերների հերթական համաժողովի ժամանակ նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Գյուղնախից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառմանը մասնակցում էին նաեւ Հայաստանում Եվրամիության պատվիրակության միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերը, պետական եւ հասարակական կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ, գիտական կենտրոնների եւ ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, ծրագրի գործընկերներ  եւ շահառուներ:

Միջոցառման նպատակն է ներկայացնել եւ քննարկել ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող գյուղատնտեսական կայուն զարգացման ռազմավարության վերջին զարգացումներն ու ձեռքբերումները, ENPARD ծրագրի իրականացման ընթացքը:

Գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման եռամյա ծրագիրը, որը մեկնարկել է 2015 թվականից, իրականացվում է ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության, ՄԱԿ-ի  արդյունաբերական զարգացման կազմակերպության եւ ՄԱԿ-ի զարգացման գործակալության կողմից Եվրոպական միության եւ Ավստրիական զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ:

«Այս ծրագրի շրջանակում շուրջ 7,6 մլն եվրո է ներդրվել, որի շրջանակում ստեղծվել են գյուղատնտեսական կոոպերատիվներ, ինչը մեծ հաջողություն է գյուղացու համար` հավելյալ արժեքի ստեղծման տեսանկյունից,  ներդրվել է կոոպերատիվների մասին օրենսդրությունը, բայց մենք պետք է շարունակեք քայլեր ձեռնարկել եւ ստեղծել պայմաններ, որպեսզի գյուղացիների շրջանում ամրապնդվի եւ զարգանա կոոպերացիայի գաղափարը, եւ նրանք շարունակեն մտնել այս դաշտը», - նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

Իր հերթին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը նշել է, որ ծրագիրը լինելու է շարունակական. Եվրամիության հետ արդեն առկա է նախնական համաձայնություն 2017 թվականից 10 մլն եվրո արժողությամբ նոր ծրագիր սկսելու ուղղությամբ, Եվրամիության եւ Ավստրիայի զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ ընթացքի մեջ է նաեւ օրգանական գյուղատնտեսության զարգացմանը նպատակուղղված ծրագիրը:

Համաժողովի ընթացքում ENPARD ծրագիրն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են հաշվետվու տարվա ընթացքում ծրագրի շրջանակում իրականացված գործողությունները ՀՀ գյուղատնտեսության նախարարության կարողությունների հզորացման, գյուղատնտեսական կոոպերատիվների  ստեղծման եւ նրանց հետագա աջակցության տրամադրման, գյուղմթերքի արժեքային շղթաների բարելավման, գյուղատնտեսության լավագույն փորձի տարածման եւ այլ խնդիրների ուղղությամբ։

Գյուղի եւ գյուղատնտեսության կայուն զարգացման հիմնական խնդիրներից է գյուղատնտեսական կոոպերացիայի խթանումը,  եւ այդ նպատակով Հայաստանի բոլոր մարզերում իրականացվել է բիզնես ուղղվածության գյուղատնտեսական կոոպերացիայի վերաբերյալ իրազեկման բարձրացման 51 դասընթաց։

Ծրագիրն աջակցում է նախարարությանը կայուն մոնիթորինգի եւ վերլուծության համակարգ ներդնելու, ինչպես նաեւ նախարարության աշխատակազմի կարողությունների հզորացման հարցում։ Ծրագիրն աշխատանքներ է տանում գյուղատնտեսական լավագույն փորձի տարածման՝ այդ թվում վնասատուների դեմ համակցված պայքարի, պտղատուների էտի եւ ձեւավորման, ռեսուրսախնայողական գյուղատնտեսության, աղետների ռիսկերի նվազեցման ուղղությամբ՝ այդ նպատակով հիմնելով նաեւ փորձացուցադրական դաշտեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա...
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Ամենաշատ